Մեր մասին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:

Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի չորս անդամ, որոնք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։

Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում և խորհրդի պաշտոնական կայքում: