«Սարդարապատի հրաշքը» նախագիծ

 «Սարդարապատի հրաշքը» նախագիծ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախաձեռնությամբ՝ Հանրային ռադիոն ներկայացնում է նոր նախագիծ՝ «Սարդարապատի հրաշքը»: Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ ստեղծվել են պատկերազարդ օրացույցներ, որոնց նպատակը պատմական ժամանակաշրջանի շունչն ու ոգին փոխանցելն է:

«Սարդարապատի հրաշք»-ը, որի ստեղծման համար ամիսներ շարունակ աշխատել են մի խումբ մասնագետներ, տրամադրվելու է ՀՀ ավագ դպրոցներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, գրադարաններին, ինչպես նաև Սփյուռքում գտնվող բոլոր կրթօջախներին: