Նախագծերի առաջարկներ

 Նախագծերի առաջարկներ

2019 հուլիսի 10-ին, ժամը 20։00-ին ավարտվեց Հանրային հեռուստաընկերության Նախագծերի առաջարկների ընդունման ժամկետը։ Առաջին ալիքի կայքում մեկ ամսից գործող հարթակը ստացավ 612 առաջարկ, որոնց մեջ եղել են կրթական, մշակութային, երաժշտական, սպորտային, ժամանցային, մանկական, հասարակական,  քաղաքական ուղղվածությաննախագծեր, ինչպես նաև նովելաշարեր, վավերագրական ֆիլմեր և սփյուռքին ուղղված ծրագրեր:

Անհատներից ստացված առաջարկները թվով գերազանցում էին ստեղծագործական թիմերի կողմից առաջարկված նախագծերին:

Օգոստոսի 10-ից հետո հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը կկազմի նախընտրելի առաջարկների ցուցակ, որից հետո բոլոր մասնակիցները հայտերում նշված էլեկտրոնային հասցեներին կստանան պատասխան նամակ: 

Ընտրված հայտատուների հետ հանդիպումներից և քննարկումներից հետո՝ ոլորտի այլ մասնագետների հետ միասին կիրականացվի վերջնական ընտրություն: Նախագծերի ընտրության և գեղարվեստական խորհրդի աշխատանքների մասին կտրվեն ծանուցումներ, Առաջին ալիքը կպատրաստի հատուկ ռեպորտաժ։ Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր հեղինակներին առաջարկների համար: