Կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի առաջին նիստը

 Կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի առաջին նիստը

Սեպտեմբերի 25-ին կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝

  • Հովհաննես Թովմասյան,
  • Հովհաննես Մովսիսյան,
  • Արմեն Սարգսյան,
  • Ռուդիկ Տեր–Գալստյան։

Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։