Արա Շիրինյանն ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

 Արա Շիրինյանն ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Հայտնի են Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար 2019 թ. մարտի 11-ին հայտարարված մրցույթի արդյունքները։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը մրցույթի 23 մասնակիցներից ընտրեց Արա Շիրինյանին։

Արա Շիրինյանը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ 1982-1996 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես կրթական և մշակութային հաղորդումների ռեժիսոր, 1996-2003 թթ. աշխատել է է «Հայաստան» համահայկական հիմնադրամում որպես հանրային կապերի բաժնի գլխավոր ռեժիսոր: 2004 թվականից «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է։