ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Խորհրդի անդամ

Ստեփան Հրաչիկի Զաքարյանը ծնվել է 1957 թ. հուլիսի 18-ին Երևանում։ 

Ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը:
1978- 1983 թթ. աշխատել է որպես թատերական ռեժիսոր, նաև՝ դպրոցի ուսուցիչ, իսկ 1979- 1981 թթ.՝  ռեժիսորի ասիստենտ  Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։  1981-1983 թթ. աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում:
1983 թ. աշխատանքի է անցել Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝  խմբագրից մինչև գլխավոր խմբագիր։ 
1987 թ. Մոսկվայում ավարտել է հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցների վերապատրաստման դասընթացը։ 
1993 թ. նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 1996 թ-ին՝ Հայաստանի ռադիոընկերության գլխավոր տնօրեն։ 
1997-98 թթ-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝՝ որպես մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ։ 
1999-2007 թթ-ին եղել էէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ընդգրկվել է պետական-իրավական, այնուհետև՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում։

2000-2007 թթ-ին եղել է ՀԺԿ անդամ, ընտրվել կուսակցության վարչության քարտուղար։

Բազմաթիվ հաղորդաշարերի, ռադիոբեմականացումների, բեմադրությունների գեղարվեստական ստեղծագործությունների և հոդվածների հեղինակ է:

Պարգևատրվել է «Մովսես Խորենացի»  և «Ֆրիտյոֆ Նանսեն»  մեդալներով։ 

2009 թվականից Ստեփան Զաքարյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։