ՆԱՐԱ ՇԼԵՊՉՅԱՆ

ՆԱՐԱ ՇԼԵՊՉՅԱՆ

Խորհրդի անդամ

Նարա Սուրենի Շլեպչյանը ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին Երևանում:

Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի /նախկին՝ Ժդանովի/ անվ. պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 
1956 թ–ին ընդունվել է Հայաստանի հեռուտատեսության ստուդիա՝ որպես հաղոդավար, եթեր է դուրս եկել ստուդիայի բացման օրը` 29.11.1956թ-ին:

Երկար տարիներ եղել է հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավարը: Վարել է բազմաժանր հաղորդումներ, կառավարական միջոցառումներ և տոնական հանդիսություններ: Ներկայացրել է Հայաստանի հեռուստատեսության ծրագրերը Մոսկվայի Կենտրոնական և ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստատեսությամբ:

1964-1983 թթ-ին  Վ. Բրյուսովի և Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտներում դասավանդել է ռուսաց լեզու, ապա՝ «Խոսքի կուլտուրա» և «Հաղորդավարական վարպետություն» առարկաները:

2001-2011 թթ-ին եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահ:

Արժանացել է կառավարական կոչումների, պատվոգրերի, դիպլոմների, մեդալների՝ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1966), Վաստակավոր արտիստ (1972), ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգիր (1983), Ժողովրդական արտիստ (1986), «Մովսես Խորենացի» մեդալ (2001), ՀՀ վարչապետի շնոհակալագիր` մայրենի լեզվի զարգացման և պահպանման համար (2006), «ՀՀ ԱԺ պատվո մեդալ» (2011), ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, (2016), ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ (2016):

2011 թ-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: