ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Խորհրդի անդամ

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը ծնվել է 1948թ. նոյեմբերի 29-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ հընթացս աշխատելով հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1973-90 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրում, 1986-ից՝ որպես ամսագրի գլխավոր խմբագիր:

1990-1999 թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, լրատվության մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ, իսկ 1995-ից՝ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը, 1997-ին՝ «ԱՐ» անկախ հեռուստաընկերությունը:  2006-2009 թթ. եղել է «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը:

2009-2011 թթ. եղել է Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը:

2013 թ. ստեղծել է «Անդին» գրական-գեղարվեստական-հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս:

Բազմաթիվ գրքերի, ավելի քան 500 պատմվածքների, էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Նրա ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով։

1978 թ-ին շնորհվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի պատվավոր կոչումը, իսկ 1980թ-ին` Գրողների միության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը:

1993 թ-ին. Մերուժան Տեր-Գուլանյանն արժանացել է ԱՄՆ-ի Լուիզանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար:

1999թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:

2011 թ-ին Աշխարհի միջազգային, համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանին` հասարակական և գրական լայն գործունեության և տաղանդավոր երիտասարդներին ստեղծագործական ճանապարհ հարթելու և հովանավորելու համար:

2013-ին՝ շնորհվել է «Մովսես Խորենացի» շքանշանը:

2011 թ-ի մարտից Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: