ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Խորհրդի անդամ

Լևոն Վազգենի Գալստյանը ծնվել է 1963թ-ին Երևանում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 

1987-1991 թթ. աշխատել է Ժողստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում:
1991-1992-ին եղել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագիրը, ապա «Արտավազդ» ստեղծագործական միավորման (հեռուստաթատրոնի) փոխտնօրենը: 
1992-1997 թթ․ աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում: 
1997-ին եղել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, իսկ 1998-2004–ին՝ ՀՀ լեզվի պետական տեսչության պետ: 
2004 թ-ին եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականը, այնուհետև՝ Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսերը: 2006-ին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար, 2012-ին՝ գործադիր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2013թ-ին՝ գլխավոր խմբագիր: 

2013-ից Խ․ Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչն է, Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 

2018 թ-ից ՀՀ կինոսցենարիստների գիլդիայի նախագահն է: Հեղինակ է գեղարվեստական ու  վավերագրական ֆիլմերի, գիտական, հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների սցենարների։

2019 թ-ին արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի:
2016 թ-ի հոկտեմբերի 1-ից Լևոն Գալստյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: